РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանի դիվանագիտական առաքելությանը մեղադրել է ԱՄՆ-ում քաղաքական ակտիվության և տեղական գործերի վրա ազդելու փորձերի մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
«Իրականությունն այնպիսին է, որ գրեթե յուրաքանչյուր նահանգի օրենսդիր մարմինները հավանաբար նամակ են ստացել Չինաստանի կոմունիստական կուսակցությունից ... որպես համաձայնեցված քարոզչական արշավի մի մաս», - ասել է Պոմպեոն:
Քարտուղարը հավելել է, որ Չինաստանը լրտեսական արշավներ է իրականացնում նույնիսկ մունիցիպիալ և քաղաքային մակարդակներում: Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին զգույշ լինել չինացի դիվանագետների հետ շփման ընթացքում: