f

Անկախ

29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին. «Պաշտպանյալս պատրաստ է մահանալ, բայց իր արդար լինելն ապացուցել». պաշտպան


«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Բադալյանը, ով արդեն 29 օր հացադուլ է իրականացնում, այսօր ծայրահեղ քայլի է դիմել`նա մեխել է ոտքերը խցի հատակին. այս մասին Tert.am- ին տեղեկացրեց նրա պաշտպան Կարլեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող Տիգրան Բադալյանը ինքնավնասում էր կատարել`կարել էր բերանը և կտրել դաստակի երակները: 

Փաստաբանի փոխանցմամբ`Տիգրան Բադալյանի քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անհասկանալի գործողություններ են ընթանում, պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր, սակայն  Քննչական մարմինները որոշել են գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել դատարան: Նրա պնդմամբ` նմանատիպ արարքներ կատարած անձիք, որոնց մեղքը ապացուցված է, գտնվում են ազատության մեջ, իսկ Տիգրան Բադալյանի նկատմամբ խափանման միջոցը մինչ օրս չի փոխվել.

 

«Սկզբնական շրջանում նրա նկատմամբ գրավ էր կիրառվել և որևէ խախտում տեղի չունենալով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ պաշտպանյալս պետք է կալանավորվի: Պաշտպանյալս իր գործին հանրային ուշադրությունը ուղղելու համար նմանատիպ քայլի է դիմել և հացադուլ և ջրադուլ հայտարարել` նկատի ունենալով դատարանի տրամադրվածությունը սույն գործի նկատմամբ: Պատրաստվում եմ մինչև Եվրոպական դատարան բողոքարկել, եթե Հայաստանի ներպետական արդյունքը մեզ գոհացուցիչ չլինի»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառը կիրականացվի, որից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

«Գրեթե բոլոր դատական նիստերին նույն հիմքով ներկայացվել է, որ  պաշտպանյալս գտնվի ազատության մեջ`խափանման միջոցը փոխվի և շարունակվի դատաքննությունը, սակայն բոլոր միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ մի տողով գրել և մերժել են: Այս քայլը ոչ թե դատարանի վրա ճնշում է այլ, այն, որ, եթե գործերը քաղաքական բնույթի չեն՝ անուշադրության են մատնված և հասարակ քաղաքացուն շահերը դժվար են պաշտպանվում:

Պաշտպանյալս պատաստ է մահանալ, բայց իր արդարարությունը ապացուցի, սակայն բոլորս հասկանում ենք, եթե մի բան տեղի ունենա նրա հետ և հետագայում ատյանները արդարացնեն նրան, դա ոչինչ է»,- նշեց Կարլեն Ավագյանը:

Անդրադառնալով գործի հանգամանքներին փաստաբանը նշեց, որ Տիգրան Բադալյանը իրենց գյուղում հայտնաբերել է մետաղյա թիթեղներ և հանձնել է նույն գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ, իր  կարծիքով, անտրամաբանական է, եթե գողություն արած լիներ, մետաղյա թիթեղները նույն գյուղում չէր հանձնի.

«Տուժողները կանչել են նրան իրենց տուն, երբ դեռ քրեական գործ չկար, և հայց չէր ներկայացվել և  Տիգրանը Բադալյանը հայտնել է, որ ինքը գտել է այդ թիթեղները և այդ ժամանակ տուժող կողմը որոշել է, դիմել Ոստիկանություն,  որպեսզի ոստիկանությունը պարզի այդ հանգամանքը: Ոստիկանությունն էլ, հաշվի առնելով որ թիթեղները նրա մոտ է, հիմք է ընդունել, որ ինքը չի գտել և գողացել է»:

Կարլեն Ավագյանը նշում է, որ քրեական դատավարության օրեսգիրքը պաշտպանում է  հասարակությանը հանրային վտանգավոր արարքներից և հասարակությանը պաշտպանում պետական ապարատի ոտնձգություններից, սակայն նախաքննությունը իր խնդիրը չի իրականացրել, և ինքն է  ոտնձգություն իրականացրել հասարակ քաղաքացու նկատմամբ. «Աբսուրդային է նման քրեկան գործը մեղարական եզրակացությամբ,  ապացույցների նման բազայով ուղարկել դատարան:  Ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ իրականացվում է մեկը մյուսի շահերի սպասարկում, դատախազություն, Քննչական մարմիններ, դատական մարմիններ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բադալյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով 1.1 կետով, գողություն՝ բնակարանի ապօրինի մոտք գործելու համար:

հացադուլ Արմավիր ՔԿՀ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին