f

Անկախ

Բժիշկը միշտ պետք է գնահատված լինի, և ոչ գումարով


Բժիշկը միշտ պետք է գնահատված լինի, և ոչ գումարով: Գումարով բժիշկը ընդամենը պետք է սոցիալապես պաշտպանված, ապահովագրված լինի: Իսկ գնահատված պետք է լինի մարդկանց կողմից՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ լինելով: Մարդկանց, երբեմն պետության, հասարակության, կապ չունի, բժշկի գործը չի կարող լինել անշնորհակալ:

Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ ֆլեշմոբ էր սկսվել, բոլորը ծափահարում էին բուժաշխատողներին: Իսկ բուժաշխատողը այդ ժամանակ քմծիծաղով հիշում էր տարիներ շարունակ հնչեցված «բժիշկները սպանեցին», «սպիտակ խալաթավոր կաշառակեր», «արա դու Հիպոկրատի երդում ես տվել» և շատ-շատ նման արտահայտություններ, որ սովորական էին դարձել արդեն բժշկի հասցեին հնչեցնելու համար: Էլ չեմ ասում բժիշկին ծեծել, հայհոյել և այլն: Շատ քիչ ժամանակ անցավ այն ծափահարություններից և նորից լսում ենք մեր Հայաստանի լավագույն բժիշկներից մեկի հասցեին՝ «սպանեց», COVID-19-ի դեմ ծանրագույն պայքար մղած անձնակազմին անտեսում են, համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական անձնակազմը ստիպված է ազատման դիմում գրել, որ պահպանի իր ղեկավարին աշխատանքից ազատումից:

Գիտե՞ք ինչ՝ Ա․Սիրունյանը կապացուցի, որ ճիշտ էր, Արյունաբանականը կշարունակի իր ազգանվեր աշխատանքը, Նորքի անձնակազմին ուշացած պարգև կտան, ինչպես միշտ կասեն «իրենց համար մի ուրիշ բան էինք մտածել, էսպես ստացվեց ուղղակի, կներեք», կամ «կներեք» էլ չեն ասի:

Արդյունքում ԲԺԻՇԿԸ կմնա ԲԺԻՇԿ, իսկ դուք կմնաք ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ: Իսկ եթե երկար մնաք այդպիսին, ապագայում բժիշկ չեք ունենա, որ ձեզ բուժի՝ անշնորհակալ գործ է:

Իսկ բժիշկներին կրկին կոչ կանեմ,

‼️ ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք,

‼️ ՁԱ՛ՅՆ ՀԱՆԵՔ,

‼️ ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ՁԵԶ,

‼️ ՊԱՀԱՆՋԵ՛Ք, ՈՉ ԹԵ ԽՆԴՐԵՔ:

 

Էդուարդ Հովհաննիսյան ՖԲ Գրառում բժիշկներ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին