f

Անկախ

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր


Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ավարտվեց Եվրոպայի Օնլայն առաջնությունը, որին մասնակցում էին 40 երկրների շուրջ 800 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում էր 8 ենթախմբերով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով։ Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանը ներկայացված էր 3 շախմատիստներով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ էր ընթանում նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվում էր յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։

Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացավ բրոնզե մեդալի։ Հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Մեր շախմատիստները շատ մոտ էին նաև անհատական մեդալներ նվաճելուն՝ մասնավորապես Շանթ Սարգսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը։ Մոտ էր մեդալ նվաճելուն նաև Էմին Օհանյանը, ով սակայն վերջին տուրում պարտվեց և գրավեց 5-րդ հորիզոնականը։ Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արշակ Մելքոնյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը՝ կես միավորով հետ մնալով 3-րդ մրցանակակրից։ Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը։

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին