f

Անկախ

«Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել «Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագրի մասին:

ՀՀ արդարադատության նախարարը հիշեցրել է, որ 2020 թվականի մարտի 8-ին հայտարարեցին նախագծի մասին, որին հենց առաջին փուլում միացան Երևանի 3՝ ամենաշատ ծննդօգնություն տրամադրող բժշկական կազմակերպությունները, իսկ հունիսից՝ ևս 4-ը։ Մարտի 8-ից ՔԿԱԳ գործակալության անունից բժշկական հաստատություններում սկսել են կատարվել երեխաների ծնունդների և նրանց նկատմամբ հայրության որոշման պետական գրանցումները, ինչպես նաև ապահովվել է երեխայի ծննդի կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման դիմումների ընդունումը:

Նախարարը հայտնել է, որ 2020 թվականի հունիսի 20-ից առ այսօր Երևանում գրանցվել է 5 հազար 255 ծնունդ, որից 3 հազար 688-ը՝ 7 բժշկական կազմակերպություններում տեղակայված սպասարկման կենտրոններում։

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ այս Ծրագրով մենք ոչ միայն նպաստել են յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, այլև խնայել են երեխայի ծնողների ժամանակն ու ֆինանսները։ Բացի այդ, Ծրագիրը նաև ամբողջությամբ համապատասխանեց կորոնավիրուսային հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված պետության կողմից իրականացվող քաղաքականությանը՝ հնարավորինս նվազեցնելով քաղաքացիների տեղաշարժը կապված երեխայի ծննդի գրանցման հետ:

Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Երևանի հետևյալ բժշկական կազմակերպությունները՝

1 «Էրեբունի» բժշկական կենտրոն,
2«Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ,
3 Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,
4«Շենգավիթ» բժշկական կազմակերպություն,
5«Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կազմակերպություն,
6«Գրիգոր Նարեկացի» բժշկական կազմակերպություն,
7«Աստղիկ» բժշկական կազմակերպություն։

Մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը ծրագրին կմիանա Երևանում գործող «Սլավմեդ» բժշկական կազմակերպությունը, և կազդարարվի ծրագիրը մարզերում մեկնարկելու մասին․առաջինը կմիանան Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն» ու «Էջմիածին» բժշկական կենտրոնը:

Ծրագիրը շարունակական է և Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ «Ծննդի գրանցումը՝ ծննդատնում» ծրագրին:

ՀՀ Արդարադատության նախարարություն

Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը. Արթուր Խաչատրյան
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանա
Ավելին
Ավելին