f

Անկախ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին  ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցության ավանդույթները՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև փոխգործակցությունն առավել սերտացնելու հեռանկարներին։

«Քննչական կոմիտեի գործունեության ժամանակահատվածում մենք հասցրել ենք զգալ Իտալիայի գործընկերների աջակցությունը, որի մասնավոր դրսևորումներից է ՀՀ  քննչական կոմիտեի վարույթում քննված գործերով Իտալիայի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարմամբ ցուցաբերված պատշաճ իրավական օգնությունը, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովել մի շարք քրեական գործերով իրականացվող նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանության ֆինանսական գվարդիայի կցորդ, գեներալ Մաուրիցիո Մուսկառայի՝ ՀՀ քննչական կոմիտե կատարած այցին, ինչի արդյունքում մշակվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որի ստորագրումը, համավարակով պայմանավորված, հետաձգվել է:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրելու՝ երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:

ՀՀ Քննչական կոմիտե

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին