Կան մթերքներ, որոնց կիրառումը նախաճաշի ընթացքում կարող է վնասակար լինել առողջության համար և հանգեցնել ճարպակալման: Այդ մասին իր վերջին հարցազրույցի շրջանակներում հայտարարել է ռուս սննդաբան Իննա Կոնոնենկոն: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, այդպիսի մթերքների թվում են արագ պատրաստվող շիլաները, որոնց կաթ կամ մուսլի են ավելացնում, բուտերբրոդները և ջեմով տոստերը:
Այդպիսի շիլաները բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը և խթանում ինսուլինի արտանետումը: Եվ դրանք օգտագործելուց հետո շուտով նորից ուտելու ցանկություն է առաջանում:
Մասնագետը նաև նշել է, որ թարմ քամած սմուզիները մեծ քանակությամբ շաքար են պարունակում: Դրանց մեջ ֆրուկտոզայի քանակը կախված է պտղի տեսակից:
Կոնոնենկոն բացատրել է, որ ֆրուկտոզան արագորեն հասնում է լյարդ և վերածվում լյարդի ճարպի: Սա հանգեցնում է քաշի ավելացման: