Beatles խմբի հիմնադիրներից երաժիշտ Ջոն Լենոնի մարդասպանը` Մարկ Չեպմենը, բացատրել է, թե ինչն է իրեն հանցագործության դրդել: Գրում է Gazeta.ru-ն։
Վաղաժամկետ ազատ արձակման լսման ժամանակ, որի ընթացքում նրան ևս մեկ անգամ մերժել են, նա հայտարարել է, որ փառքի էր ձգտում։
«Նա ուներ փող, գեղեցիկ տուն, իսկ երաժշտության մեջ ինքն իրեն այնքան գիտակից և առատաձեռն էր դրսևորում: Ես զայրանում էի և նախանձում, քանի որ ես ինքս այլ կերպ էի ապրում », - ABC News հեռուստաալիքը մեջբերում է Մարկ Չեպմենի խոսքերը:
Տղամարդը հավելել է, որ իր համար ներում չկա։ Նա նաև պատմել է, որ տեսադաշտում ևս երեք հայտնիներ ուներ, որոնց դեմ կարող էր մահափորձ իրականացնել:
Չեպմենը Լենոնին գնդակահարել է 1980 թ․ դեկտեմբերի 8-ին: