ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրներին բոլոր հակամարտություններում 100 օրվա ընթացքում՝ մինչև այս տարվա վերջ հրադադար հաստատել: Գրում է Gazeta.ru-ն;
«Երբ սկսվեց համաճարակը, ես գլոբալ հրադադարի կոչով հանդես եկա։ Այսօր ես կոչ եմ անում միջազգային հանրությանը նոր ջանքեր գործադրել մինչև տարեվերջ դա կյանքի կոչելու համար», - ասել է Գլխավոր քարտուղարը:
Նա հավելել է, որ համաճարակի ժամանակ «միայն մեկ հաղթող կլինի՝ դա հենց վիրուսն է»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոու Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին: Գրում է Gazets.ru-ն: