ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի մոտ կորոնավիրուսի կասկածների պատճառով Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է հոկտեմբերի 1-2-ին : Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի իշխանությունների դեմ ԵՄ պատժամիջոցները կքննարկվեն սեպտեմբերի 24-25-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում:
Բացի այդ Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները մտադիր էին նաև Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի հետ միջադեպի ֆոնին քննարկել «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան։