Նոբելյան կոմիտեն կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարել Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման ավանդական արարողությունը և որոշում կայացրել այն առցանց անցկացնել: Գրում է Gazeta.ru-ն։
«Այս տարի Ստոկհոլմի ֆիլհարմոնիկ համերգասրահում Նոբելյան մրցանակների հանձնման ավանդական արարողությունը և ռատուշայում ավանդական բանկետը չեղարկվելու են: Դրանց փոխարեն կկազմակերպվի ուղիղ հեռարձակում քաղաքապետարանից և դափնեկիրների հետ առցանց հեռարձակում, որի ընթացքում նրանց կշնորհվեն պատվոգրեր և մեդալներ », - նշվել է Նոբելյան կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Նոբելյան մրցանակների հանձնման ավանդական արարողությունն ամեն տարի անցկացվում է Ստոկհոլմում`դեկտեմբերի 10-ին: Դափնեկիրներն իրենց մրցանակները ստանում են Շվեդիայի թագավորի ձեռքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրվել է Նոբելյան մրցանակի ՝ Վաշինգթոնում Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության իշխանությունների միջև համաձայնագրի ստորագրմանը միջնորդելու համար: Այս մասին հայտարարել էր նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը: