f

Անկախ

Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում


ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին։  

49-ամյա հիվանդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գորիսի» բժշկական կենտրոն: Կատարված գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննությումբ հայտնաբերվել էր սուբարախնոիդալ, ներփորոքային արյունազեղում: Նախապես կապ հաստատելով «Հերացի» համալսարանական հիվանդանոցի  նյարդավիրաբուժական ծառայության հետ՝ հիվանդին Գորիսից սանավիացիայով տեղափոխել են Երևան և շտապօգնությամբ հասցրել համալսարանական հիվանդանոց՝ վիրահատական բուժման նպատակով: Շտապ կարգով կատարվել է գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննություն, գլխուղեղի ԿՏ-անգիոգրաֆիա, որով հայտնաբերվել է առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմա, շուրջը՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղում։ Բժիշկներ Սևակ Բադայանին և Լեռնիկ Գրիգորյանին գրեթե երեք ժամ տևած վիրահատության արդյուքնում հաջողվեց կատարել առաջային կապակցող զարկերակի պատռված անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով: Հաշվի առնելով հիվանդի մոտ COVID-19 ՊՇՌ քննության դրական արդյունքը՝ նախապես կապ է հաստատվում առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն ծառայության ղեկավարության հետ, որից հետո հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։ Դեղորայքային բուժումից հետո կատարվում է ՊՇՌ կրկնակի թեստավորում, և երկու բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդը կրկին տեղափոխվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Հաշվի առնելով ստորին վերջույթների նոր առաջացած թուլությունը և կրկնված ԿՏ քննությամբ հակացուցումների բացակայությունը՝ հիվանդին կատարվում է կրկնակի ախտորոշիչ անգիոգրաֆիա սպազմոլիտիկների ներզարկերակային սելեկտիվ ներարկումով։ Հիվանդը վիրահատությունից հետո էքստուբացվել է և բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով օրեր անց դուրս գրվել բարելավումով՝ գիտակից, ինքնուրույն շնչառությամբ, խոսքի արտաբերման և խոսքը հասկանալու ֆունկցիայի պահպանումով, ստորին վերջույթների մնացորդային թուլությամբ՝ պայմանավորված պերիֆերիկ աքսոնալ պոլինեյրոպաթիայով: 

Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է լայնացում (պարկաձև կամ իլիկաձև): Գլխուղեղի անոթների անևրիզման հանդիմպում է բնակչության 1-5%-ի մոտ:

Դրանք վերջերս ավելի հաճախ են հանդիպում արդի նեյրովիզուալիզացիոն՝ ՄՌՏ, ԿՏԱ հետազոտութունների շնորհիվ: Կանանց մոտ անևրիզմաների հանդիպման հաճախականությունը մոտ 3 անգամ բարձր է: Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է: Պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ: Շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում հիվանդի կյանքին կարող է վտանգ սպառնալ: 

Անևրիզմայի առաջացման հիմնական պատճառն արյան բարձր ճնշումն է, այդ թվում՝ հիվանդության առկայությունն ընտանիքում, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործում:

ԵՊԲՀ

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին