f

Անկախ

Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ


Պարբերաբար ներկայացնում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների հետաձգման փաստերին, դրանց իրական պատճառներին ու հետևանքներին: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մեկը վերաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթին: Շուրջ երկու տարվա քննարկումների արդյունքում մշակված նախագծերի այս փաթեթը ՀՀ կառավարության ներկայացմամբ՝ Ազգային ժողովն ընդունեց 2020թ. մարտի 4-ին:

Օրենսդրական նշված փոփոխություններով ընդամենն առաջարկվում էր սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների պարզ վերաբաշխում: Մասնավորապես, 2021թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնելու կառավարության պատվիրակած սոցիալական ծառայությունները: Այդ լիազորությունները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Սա էլ ներկայացվեց՝ որպես երկար մտածված առանցքային փոփոխություն, ՀՀ կառավարության կողմից խոստացված համակարգային բարեփոխում:

Իրականում այս փոփոխությունը պոպուլիստական փաթեթավորմամբ հերթական փորձն է՝ խոստացված համակարգային բարեփոխումները հետաձգելու և նախորդ երկու տարիներին սեփական անգործությունը քողարկելու նպատակով: Ավելին՝ սա կարող է հանգեցնել սոցիալական աշխատողների հաստիքների կրճատման:

Իսկ գործող իշխանությունները խոստացել էին ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Այս համակարգի հիմնախնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանված են ՀՀ կառավարության որոշումներով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:

Իշանափոխությունից հետո արդեն անցել է բավարար ժամանակ՝ երկուսուկես տարի, սակայն անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական վերանայումներն իրականացված չեն: Այս ընթացքում կատարված մեկ-երկու փոփոխությունները, ներառյալ նաև վերը նշվածը, կրում են կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով համակարգում առկա խնդիրները:

Իրական լուծում ապահովող փոփոխությունները պետք է սկսել հենց անապահովության և սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատվական լիարժեք հիմքերի ապահովումից: Հետևաբար, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ենթակայության փոփոխությունները, միավորումները, եղած լիազորությունների վերաբաշխումները և նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխությունները՝ ի սկզբանե ձախողված են արդյունքի տեսանկյունից:

Պակաս մտահոգիչ չի նաև մեկ այլ իրողություն: Փաստորեն, նույնիսկ այս պարզ փոփոխության նպատակով մշակված նախագծերի փաթեթն Ազգային ժողով է ներկայացվել թերի և այդպես էլ ընդունվել է: Այդ թերությունները շտկելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. սեպտեմբերի 22-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Հիմա էլ քննարկվելու է 2020թ. մարտի 4-ին ընդունված օրենքների պարզունակ փոփոխությունների նախագծերի սխալների ուղղման հարցը:

Իսկ այս ընթացքում սոցիալական պաշտպանության քաղաքականության պատասխանատու բարձրաստիճանները սիրողական մակարդակով միայն խոսում են առկա խնդիրներից, լավագույն դեպքում էլ նախաձեռնում են ոչ առաջնային և թերի փոխոխություններ: Կարևորն այն է, որ անցնող յուրաքանչյուր ամսվա համար ստանում են պարգևատրումներ՝ իրնենց հիմնական աշխատավարձերի չափով:

Թադևոս Ավետիսյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին