f

Անկախ

Մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ. տնտեսագետ


Մաքսատուրքի հետ կապված խնդիրը վաղուց կար և այն լուծման կարոտ էր: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդրի լուծման ամենաճիշտ ժամանակը այս տնտեսական ծանր իրավիճակն էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տնտեսագետ Գագիկ Մինասյանը՝ խոսելով մաքսատուրքի գների բարձրացման մասին:

«Սա խոսում է մի շատ կարևոր հանգամանքի մասին. մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ, իսկ դա չափազանց վատ բնութագրական է յուրաքանչյուր կառավարության համար: Եթե կառավարությունը չի հասկանում ինչ խնդիրներով է ապրում իր ժողովուրդը, եթե չի հասկանում տնտեսությունը ինչպիսի ծանր իրավիճակում է գտնվում, ինքը իր հերթին այդ սոցիալ-տնտեսական իրավիճակը էլ ավելի է խորացնում: Էստեղ ժողովուրդը լուրջ մտածելու բան ունի՝ կապե՞լ հույսը այդ կառավարության հետ, թե ոչ»,-ասաց տնտեսագետը:

Մինասյանը նշեց, որ այս իրավիճակը առաջինը չի, նույնն էր նաև գույքահարկի հետ կապված հարցում:

«Կարծես մեր իշխանությունները պայքար են մղում իրենց քաղաքացիների ու պետության դեմ: Ամենածանր իրավիճակում իրենք ավելի են խորացնում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը՝ ըստ էության բավական բարդ հարցադրումների առաջ կանգնացնելով մեր հասարակության ամենալայն շերտերին, որովհետև փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ դադարեցնում են իրենց գործունեությունը, խոշոր ձեռնարկությունները էապես կրճատում են աշխատակիցներին: Այս առավել ծանր շրջանում նախատեսվում է ևս մեկ հարված ազգաբնակչությանը, և դա խոսում է այն մասին, որ կառավարությունում չեն հասկանում իրավիճակը, խզել են կապը իրականության հետ, իսկ դա սովորաբար տանում է  նրան, որ կառավարությունը հեռանում է»,-նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյան տնտեսություն

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին