f

Անկախ

Հայաստանի շուրջ իրականացվող ոչ բարեկամական մանևրների մասին


Վերջին օրերին կրկին սրված #Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հետորաբանությունը(այն միաժամանակ ուղղված է թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին), ԶՈւ-ին և հասարակությանը լայնամասշտաբ ռազմագործողությունների նախապատրաստելու որոշ շարունակական քայլերը, հապճեպ կերպով «պաշտպանությունից-հարձակում» սցենարով ռազմագործողության մեկնարկի համար համապատասխան քարոզչական ֆոնի նախապատրաստումը, նաև դրա համար #Թուրքիայի ուղիղ միջամտության համար քարոզչական և իրավական նախադրյալների նախապատրաստման փորձերը, իսկ առավել առարկայական հարթությունում՝ հայկական ԱԹՍ-ի խոցման մասին լուրի, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» ադրբեջանցի զինծառայողի սպանության վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը(որպես սադրանքի փորձ), ինչպես նաև վերջին թեմային Թուրքիայի բազմակողմանի(տեղեկատվական, քաղաքական) անդրադարձն ու սպառնալիքները #Հայաստանի հասցեին կարելի է դիտարկել միաժամանակ հետևյալ մի քանի հարթություններում՝

1. Իրավիճակը նման է հանպատրաստի չազդարարված համապետական թիկունքային զորավարժության՝ համեմատաբար լայնամասշտաբ ռազմագործողության նախապատրաստման սցենարով։

2. Իրականացված զուգահեռ քայլերը կարելի է դիտարկել նաև արդեն որպես Ադրբեջան-Թուրքիա համատեղ և համակողմանի քաղաքական, քարոզչական գործողությունների սինխրոնացման փորձ(համատեղ լայնամասշտաբ զորաբվարժություններն ավարտվել են շուրջ 1 ամիս առաջ)։

3. Իրավիճակային և առարկայական առումով այս պահին դրանք միտված են հայկական կողմի քաղաքական ակտիվությունը միաժամանակ ադրբեջանական և հակաթուքական ուղղություններում համակողմանի ճնշմանը։

Հ․Գ․ Աշխարհում, Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ծավալվող գործընթացների համատեքստում ադրբեջանաթուրքական գործողություններին անհրաժեշտ է հետևել համակ ուշադրությամբ և հատկապես՝ ԵՐԿԿՈՂՄ ՇԱՀԵՐԻ Ու ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Գուցե այս պահին դրանց նպատակային ուղղվածությունն առվելապես ռազմական-քաղաքական ճնշման տրամաբանության մեջ է, բայց և այնպես, չի բացառվում նաև ներկայում առավելապես մանևրային տիրույթում գտնվող քայլերի բովանդակության հապճեպ փոփոխությունը՝ ըստ «եղբայրական» պետություններից որևէ մեկի համար իրավիճակային սուր կարիքի։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Թուրքիա Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պատմաբան. ահաբեկիչների ծառայություններից օգտվելը կարող է ապակայունացնել իրավիճակը նաեւ պատվիրատուների մոտ
Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի կբարձրացնեի ՀՀ դրոշը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Իդլիբում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին. Արմեն Մարուքյան
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը
Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառում է հրթիռահրետանային միջոցներ. Դավիթ Թորոսյան
ԵՀ-ում գնահատել են  մի քանի երկրներում ֆրանսիական ապրանքների բոյկոտի մասին տվյալները
Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները. ՀՀ ՊՆ
Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard
Ռուսաստանում  մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային  թվով  դեպքեր  են գրանցվել
Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
Բայդենն՝  ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքի մասին
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում
Թշնամու ԱԹՍ-երի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը
Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. Վահե Էնֆիաջյան
Լոռիում կազմավորված ջոկատները վարժանքներին մասնակցում են ամենայն պատասխանատվությամբ. Անդրեյ Ղուկասյան
Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան
Շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան
Ես ողջ եմ. ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու Իլյուշի ու Միշիկոի թաղումների ժամանակ. Չախալյան
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 43 միլիոնը
Ավելին
Ավելին