Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր, որի մասին մենք դեռևս ապրիլ ամսին զգուշացրել էինք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ, ի թիվս այլ խնդիրների, հրատապ պետք է լուծել հետևյալ երկուսը՝
1. Արագ բանակցել և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից ստանալ առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով: Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից:
2. Շուտափույթ պետք է բացվի հայ-ռուսական սահմանը:
ԵԱՏՄ անդամ պետություններից առայժմ բնակչության համար փակ է մնացել միայն հայ-ռուսական սահմանը: Ինչու՞»: