f

Անկախ

Պացիենտների իրավունքներ, բուժաշխատողների դերի բարձրացում և այլն․ ՄԻՊ-ն ու ԵԽ-ն առաջին անգամ ծրագիր են իրականացնում կենսաբժշկության ոլորտում


Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվելու է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի գործողությունները համակարգող հանձնաժողովի առաջին առցանց նիստը։

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը։

Նիստի ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Լոբովը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանում խնդիրներ են առկա պացիենտների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Մենք խնդիրներ ենք արձանագրել ինչպես հոգեբուժարաններում, այնպես էլ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների պատշաճ  հասանելիության հարցում։ Մասնավորապես, հոգեբուժարաններում առկա են դեպքեր, երբ պացիենտները բուժման համար իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ։ Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունների պատշաճ մատուցման հարցում առկա են խնդիրներ՝ սկսած բուժսարքավորումների բացակայությունից վերջացրած շենքային պայմաններով ու անձնական տվյալների պաշտպանության ոլորտի խնդիրներով։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ու բուժծառայությունների անհասանելիությունը հատկապես մարզերում ևս խոչընդոտներ են ստեղծում մարդկանց առողջության պահպանման համար»,- բացման խոսքում նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանը ծրագրի շրջանակում կարևորել է նաև բուժաշխատողների դերի բարձրացումը, աշխատանքի արժանապատիվ պայմանների ու սոցիալական երաշխիքների ամրագրումը։

Առցանց քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և ծրագրի ֆինանսավորման մեջ աջակցություն ունեցած դեսպանությունների ներկայացուցիչներ ՀՀ-ում։

Մարդու իրավունքների պաշտպանը և Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ծրագիրն իրականացնելու են 2020-2022 թվականներին:

ՀՀ ՄԻՊ Եվրոպայի խորհուրդ

Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկծշշ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Ավելին
Ավելին