f

Անկախ

Կտրամադրվեն հատկացումներ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին


Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ:

Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարկանի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորութուն է՝ բացառելու կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվեն կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում:

Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին:

«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում:

Դա հնարավորություն կստեղծի կազմակերպելու զուգահեռ ներկայացումներ: Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար:

Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեոնկարահանելու համար:

ՀՀ ԿԳՄՍ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին