f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․ «Մեծ պատիվ է, երբ մրցաշարին որպես ազգի զինվոր ես ներկայանում ու հաղթում»


Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում կայացավ աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունը, որին Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցեց 12 մարզիկով: Մրցաշարին մասնակցում էին Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Ռումինիայի, Կոսովոյի, Խորվաթիայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի և Բոսնիայի ուժեղագույն աթլետները:
Հայաստանի ընտրանին  3 ոսկե մեդալ նվաճեց՝  ընդհանուր հաշվարկով 12 երկրի հավաքականների թիմային պայքարում զբաղեցնելով  6-րդ հորիզոնականը։ 
Ոսկե մեդալաիրներ դարձան վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր (3:47.60), 3000 մետր (8:12.02) մրցատարածություններում և եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ 16.53 մետր արդյունքով։
Անկախի հետ զրույցում ստուգատեսի 2020 թվականի կրկնակի մեդալակիր Երվանդ Մկրտչյանը կիսվում է մրցաշարից ստացած տպավորություններով՝ խոսելով հաղթանակի կարևորության և նախապատրաստական մարզումնեի մասին։


-Ինչպես և նախորդ տարի, այս անգամ ևս գերազանց ելույթ ունեցաք, շնորհավորում ենք։ Հրաշալի նվեր պարգևեցիք հայ ժողովրդին Հայաստանի անկախության տոնին։
-Շնորհակալություն շատ։ Բավական լավ նախապատրաստական շրրջան եմ անցել, թեև  մի քիչ առողջական խնդիրներ ունեի մրցումից առաջ, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ։ Որոշակի լարվածություն կար, բայց ամեն բան նախատեսածից ավելի լավ ընթացավ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը, առհասարակ ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը, կա՞ պատասխանատվություն։
- Բալկանյան երրների առաջնությունում 2-րդ տարին անընդմեջ հաջողվում է մեդալ նվաճել։ Սա և՛ պարտավորեցնում է, և՛ ոգևորում, վստահություն հաղորդում սեփական ուժերի նկատմամբ․ հասկանում ենք, որ կարող ենք ավելն անել,  եթե ցանկանանք։
Իհարկե, զգացողություններն աննկարագրելի են, երբ  քո երկիրը ներկայացնում ես այնպիսի ստուգատեսում, որին շատ երկրներ են մասնակցում, իսկ ավելի մեծ պատիվ  է,  երբ գտնվելով ծառայության մեջ, որպես ազգի զինվոր ես ներկայանում, ինչն ավելի է ոգևորում։


-Համավարակի պատճառով 6-ամսյա դադարից հետո առաջին մեծամասշտաբ մրցմանը մասնակցեցիք․ ի՞նչ կասեք մրցաշարի կազմակերպվածության, մարզիկների տրամադրվածության մասին։
- Այս տարի սա  առաջին մեծ մրցումն էր  աթլետիկայում։ Ճիշտ է, այլ  մրցաշարեր եղել են, բայց ամեն երկրից մեկ մարզիկի մասնակցությամբ։ Իսկ այստեղ արդեն երկրների հավաքականներն էին մասնակցում։ Ամեն բան հրաշալի էր կազմակերպված, պահպանված էն անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի բոլորի համար ապահով լինի: 
Իմ կարծիքով մրցաշարը պայքարով լեցուն անցավ, մարզիկներից յուրաքանչյուրն իր ուժերի առավելագույն չափով ներկայացավ՝ հաշվի առնելով լարվածությունը։

-Ի՞նչ եք կարծում կորոնավիրուսը, հետաձգված մրցաշարերը ի՞նչ ազդեցություն կարող  են ունենալ սպորտի, մարզիկների հոգեբանության վրա: 
-Շատ մարզիկներ պատրատսվել էին այս տարի կայանալիք օլիմպիական խաղերին, այլ կարևոր ստուգատեսերին․ թվում է, որ հոգեբանորեն կարող է մեզ վատ զգանք, բայց սա սպորտ է ու ամեն ինչի պետք է պատրաստ լինենք՝ անգամ այս մասշտաբով։
Պարզապես հարկավոր է չհուսալքվել, պետք է շարունակել մարզվել, զբաղվել սիրված գործով և լավատես լինել։Ես, առահասարակ, կորոնավիրուսի պատճառով մարզումային դադարներ չեմ ունեցել և պարապմունքներս կազմակերպել եմ ըստ նախատեսածի։


- Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք, կա՞ն սպասվելիք մրցաշարեր:
-Բալկանյան երկրների առաջնությունն  այս տարվա իմ  առաջին մրցումն էր։ 1 տարի կլինի, որ չէի մասնակցել մրցումների։ Շատ կցանկանայի այլ մրցումներում ևս ուժերս փորձարկել, սակայն համավարակը շատ է խանգարում։ Անկախ ամեն ինչից՝ ցանականում եմ  մեր հայրենակիցներին առողջություն, թող այս վիրուսից հաղթանակած դուրս գանք, բարգավաճենք ու նորանոր հաջողություններ գրանցենք բոլոր ազպարեզներում։ 

Սպորտ աթլետիկա Բալկանյան երկրների առաջնություն Երվանդ Մկրտչյան վազորդ հարցազրույց խմբագրի ընտրանի

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին