f

Անկախ

Ֆիրդուսի Ալտ33 մրցույթի հաղթողները հայտնի են


«Ֆիրդուս այլընտրանքայինի» Առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուին (հայտնի են բոլոր մրցանակակիրները)

--

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի ժյուրին սեպտեմբերի 20-ի առցանց ամփոփիչ նիստում որոշեց Առաջին մրցանակը շնորհել ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի ներկայացրած աշխատանքին (Վիետնամ).

«Նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունիցոր զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում  մնացած ժառանգությունը»,- հայտարարության տեքստում նշում է մրցույթի ժյուրին՝ ավելացնելով, որ նախագիծը «ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ չի թելադրում ծրագրում ներառված բազմաթիվ շահառուներին», լինեն՝ ներդրողնե՞ր, թե՞ նախագծողներ, և փոխարենն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք», որով դիզայնի բազմաթիվ ուղղություններ կարելի է իրականացնել։

Մրցույթի համար ընդունվել էր 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից, և ամենաշատը՝ 11 հայտ, Հայաստանից։ Մի քանի հայտեր ներկայացված էին տարբեր երկրներից մասնակիցների համագործակցությամբ։

Երկրորդ մրցանակը ժյուրին որոշել է շնորհել Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագծին (Հայաստան), Երրորդը՝ Յուլյա Լարիկովայի, Իվան Սելեդնիկովի և Անի Պողոսյանի համատեղ աշխատանքին (Գերմանիա)։

Մրցանակները դրամական են և կփոխանցվեն հաղթողների նշած հաշվեհամարներին։ Ներկայացված բոլոր նախագծերը մի քանի օրից առնվազն վեց ամիս առցանց կցուցադրվեն  altt33.info կայքում։ Լավագույն աշխատանքները Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն կներկայացնի ՀՀ կառավարություն ու Երևանի քաղաքապետարան՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։

Ժյուրիի բարձր գնահատականին են արժանացել ևս չորս նախագծեր՝ Arwest Architects-ի (Հայաստան/Ռուսաստան) և Laap Architects-ի (Իտալիա),  Ռաքույբուլ Հասսան Բհուիյանի և Մոհամմեդ Էնֆարեդ Չոուդհուրի (Բանգլադեշ), Պետրո Վլադիմիրովի (Դանիա) և Արթուր Գիլֆանովի (Ռուսաստան) համատեղ ներկայացրած նախագծերը և Արմեն Առաքելյանի (Հայաստան) աշխատանքը։

Մրցույթի ժյուրիի կազմում իրենց ոլորտներում ճանաչված ու հեղինակավոր յոթ մասնագետներ են աշխարհի վեց երկրներից՝ Դոկտոր Ջորջ Արբիդ (Լիբանան), Արեգ Ասատրյան (ԱՄՆ), Նարինե Միրզայան (ԱՄՆ), Սևադա Պետրոսյան (Հայաստան), Իրինա Սուբոտիչ (Սերբիա), Մովսես Հրայր Տէր-Գէորգեան (Բելգիա), Թալին Տեր- Մինասյան (Ֆրանսիա)։

Մրցույթի կազմակերպիչը Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն է, համակարգել է ուրբանլաբը։  

Ուրբանլաբը Երևանում գործող շահույթ չհետապնդող քաղաքային անկախ հետազոտահեն կազմակերպություն է, որը  Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է բազմաթիվ ճարտարապետական մրցույթներ, որոնց նպատակը քաղաքային կենսապատկերի ժողովրդավարացմանը նպաստելն է՝ խթանելով կայուն զարգացումը բառի ամենալայն իմաստով։

--

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե մրցույթ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին