f

Անկախ

Անկախության տոնի առթիվ 5 մարզիչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5 մարզիչի շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի պատվավոր կոչում, հաղորդում է ԿԳՄՍն-ի մամուլի ծառայությունը։

Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և ակնառու հաջողությունների համար պատվավոր կոչմանն արժանացել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչ Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Արտաշատի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Արսեն Գաբրիելյանը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ Անկախության օրվա առթիվ ստացած կոչումը չափազանց կարևոր է և պարտավորեցնում է պետությանը պատասխանել նոր հաջողություններով․

«Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Ուրախալի է, որ պետությունը գնահատում է մարզիչների աշխատանքը։ Պետական բարձր կոչմանն արժանանալը պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել և նոր հաջողություններ գրանցել»։

Միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանը ևս ընդգծել է՝ կոչումը հպարտության առիթ է, բայցև պարտավորեցնող է․

«Հպարտ եմ Հայաստանում մարզչական բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը գնահատվել է։ Վաստակավոր մարզչի կոչումը պարտավորեցնում է ավելի մեծ հաջողություններ ունենալ»։

Հայաստան ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի 2319  դեպք  է հայտնաբերվել
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ
ԱՄՆ-ն կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա համրապնդումը. ԱԳՆ խոսնակը։
Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը. ԱԳՆ խոսնակ
Մեծ Բրիտանիայում  մեկ  օրում կորոնավիրուսի  ավելի քան 23 հազար դեպք  է  հայտնաբերվել
Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին
Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստների հարձակմանը և վտանգի մեջ է. Մակրոն
Asia Times (Հոնկոնգ). Ռուսաստանը գուցե շուտով փորձի Հայաստանում վարչակարգի փոփոխություն իրականացնել
Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 47 զինծառայողի անուն
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի -- այս իշխանությանը պետք է հեռացնել.. -Հիվանդի զառացանք էիք համարում ...
Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ
Լուկաշենկոն հանձնարարել է  չճանաչել արտերկրում ստացած դիպլոմները
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 17 717 դեպք է հայտնաբերվել
ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Զախարովա. Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում
Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
Ավելին
Ավելին