Սեպտեմբերի 21-ին, ժամը 02։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի 11-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 03:29-ին: Այրվել են Վահրամաբերդ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքի (180 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ)։