f

Անկախ

Երևանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»


Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներին։ Փաստվել է, որ դրանք ուղեկցվում են ռազմական բաղադրիչի ակտիվ կիրառմամբ և նոր մարտական գործողությունների դիմելու սպառնալիքներով։

Ընդգծվել է, որ եթե մինչ այս Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայություն ուներ միայն հյուսիսային Կիպրոսում, հիմա արդեն թուրքական զինուժը տեղակայված է Սոմալիում, Քաթարում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ադրբեջանում (Սիրիայում, մասնավորապես, դրանց թիվը գերազանցում է 20 հազարը), և Անկարան չի թաքցնում, որ մեծ տարածաշրջանում ռազմաքաղաքական բազմակողմ ազդեցության համար պայքարում պատրաստ է դիմելու ամենակոշտ քայլերի։

Քննարկվել են նաև Թուրքիայի հարաբերությունների զարգացումները Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի հետ, նրա աճող քաղաքական ակտիվությունը Լիբանանում։

Նշվել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի հանդուգն պահվածքը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծել Հունաստանի և Կիպրոսի համար։ Այստեղ նա օր-օրի ավելացնում է իր ռազմական ներկայությունը` հարաճուն լարվածություն առաջացնելով նաև Իսրայելի, Եգիպտոսի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերություններում։ Ընդ որում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար խոչընդոտ չէ այն իրողությունը, որ հակամարտություն է բորբոքում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, ինչը լուրջ հարված է Հյուսիս Ատլանտյան դաշինքին։

Մանրամասն քննարկվել են մեր տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների խիստ բացասական ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա, դիտարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները և Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։ Արձանագրվել է, որ պաշտոնական Երևանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա այնպիսի անմիջական քաղաքական ազդեցություն ձեռք բերելու, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային: Ավելին, օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջևանում և պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Այն, որ Թուրքիան դե ֆակտո և դե յուրե ԼՂ հակամարտության կողմ է՝ հայտնի է դեռ 1993 թվականից, երբ Հայաստանը ենթարկեց տրանսպորտային ու տնտեսական շրջափակման, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է։

Քնարկման մասնակիցները նշել են, որ իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան առաջացնում է որակապես այլ իրավիճակ և փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գերծընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, էապես խախտել  փխրուն հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման սպառնալի ընթացքը ավելի քան հավանական է, և չպետք է բացառել Մերձավոր Արևելքի օրինակով մեր տարածաշրջանը ապակայունացնելու թուրքական ծրագրի գոյությունը:

Հանձնաժողովը համարել է, որ ավելի քան հնարավոր է Հայաստանի նկատմամբ հերթական, լրացուցիչ թշնամական քայլ՝ թուրքական օդային տարածության փակումը Հայաստանի համար, ինչն Անկարան իրականացնում էր1993-94թթ․։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը դեպքերի այսպիսի զարգացումը համարում է անթույլատրելի և տեսնում դրա աննախադեպ սպառնալիքները երկու հայկական պետությունների համար։

Հանձնաժողովը հույս է հայտնել, որ իրավիճակի թելադրանքով պաշտոնական Երևանը հարցն անհապաղ քննարկման առարկա կդարձնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կբազմապատկի իր դիվանագիտական, ռազմաքաղաքական, միջազգային, տեղեկատվական ու քարոզչական ջանքերը և օգտագործելով Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ կստեղծի անվտանգային պետական ու հասարակական նոր գործուն ինստիտուտներ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը զսպելու և արդյունավետ կերպով չեզոքացնելու նպատակով:

Հայաստան Վերնատուն ակումբ Թուրքիա ԼՂ հակամարտություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի 2319  դեպք  է հայտնաբերվել
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ
ԱՄՆ-ն կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա համրապնդումը. ԱԳՆ խոսնակը։
Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը. ԱԳՆ խոսնակ
Մեծ Բրիտանիայում  մեկ  օրում կորոնավիրուսի  ավելի քան 23 հազար դեպք  է  հայտնաբերվել
Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին
Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստների հարձակմանը և վտանգի մեջ է. Մակրոն
Asia Times (Հոնկոնգ). Ռուսաստանը գուցե շուտով փորձի Հայաստանում վարչակարգի փոփոխություն իրականացնել
Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 47 զինծառայողի անուն
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի -- այս իշխանությանը պետք է հեռացնել.. -Հիվանդի զառացանք էիք համարում ...
Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ
Լուկաշենկոն հանձնարարել է  չճանաչել արտերկրում ստացած դիպլոմները
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 17 717 դեպք է հայտնաբերվել
ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Զախարովա. Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում
Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
Ավելին
Ավելին