Մեքսիկան հրաժարվել է Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ գնել: Գրում է Russian.rt.com-ը;
«Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հավաստիացրել են, որ Ռուսաստանից ուղղաթիռներ չեն գնի», - գրում է El Universal պարբերականը:
Ընդ որում՝ պարբերականի աղբյուրները մանրամասներ չեն հայտնել և պատճառ չեն ներկայացրել, թե ինչու գործարքը չի կայանա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Մեքսիկային ռազմական ուղղաթիռների նոր առաքման վերաբերյալ մի շարք հատուկ առաջարկներ է ուղարկել:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ռուսական ռազմական ուղղաթիռներ ձեռք բերելու դեպքում չի բացառում պատժամիջոցների կիրառումը Մեքսիկայի դեմ: