ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացությունների թիվը գերազանցել է 200 հազարը։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր սեփական հաշվարկներին: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, հեռուստաընկերության տվյալներով՝ մինչ օրս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6,76 միլիոն դեպք:
Միացյալ Նահանգները աշխարհում կորոնավիրուսից վարակվածների ու մահացածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ: Բացի այդ երկիրը կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թվով՝ 2.5 միլիոնով երրորդ տեղում է: