Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ,
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 7 հա, 3 հա, 2 հա, 2 հա,
Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 3700 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15․07 հա: