f

Անկախ

«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան


«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանի մորաքրոջ որդին մահացել է կորոնավիրուսից: Դիակը ճանաչելու համար նա գնացել է «դիահերձարան», որտեղ էլ ականատես է եղել սարսափելի տեսարանի:

«Մորաքրոջս որդու մահվան լուրը շատ շոկային էր: Ես ասացի, որ ես եմ գնալու դիակը ճանաչելու, որովհետև ուզում էի համոզված լինել, որ եղբորս եմ հողին հանձնելու, քանի որ մամուլում շատ էի տարբեր դեպքերի մասին կարդացել: Նախ՝ դա կիսախարխուլ շենք էր, հետո իմացա, որ Թոքաբանության ազգային կենտրոնին կից գտնվող այդ դիահերձարանի լվացքատունն է եղել, քանի որ դիահերձարանը հիմա վերանորոգվում է, որովհետև տվել են մասնավոր ինչ-որ ընկերության, որն էլ պարտավորություն է վերցրել, որ Թոքաբանության ազգային կենտրոնի հիվանդների դիահերձումն անվճար կկազմակերպի: Սկզբում դուրս եկավ սկաֆանդրով հագնված մասնագետ, որը կանչում էր հերթական մարդուն, որ գա՝ հարազատին ճանաչի: Նրա շորի վրա արյան հետքեր են. առաջին շոկը դա էր»,- 168TV-ի «Ռեվյու»հաղորդման ընթացքում ասել է Անահիտ Հարությունյանը:

 

 

Նրա խոսքով՝ երբ ներս է մտնում, հասկանում է, որ գետնին սև տոպրակներով մարդկանց մարմիններ են դրված. «Տարբեր բարձրության վրա սև տոպրակներով դիակներ էին դրված: Ես հասկացա, որ չորս կողմս մահացած մարդիկ են, խառնվեցի իրար: Հետո երբ ինձ ցույց տվեցին եղբորս դին, հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ: Մյուս շոկը, որ շատ ուժեղ էր ինձ համար՝ նույնիսկ բերանը չէին փակել: Դուք համարում եք, որ կորոնավիրուսով հիվանդ մարդը այնքա՜ն վտանգավոր է ձեզ համար, որ շլանգը հանելուց հետո բերանը չեք փակել, գլուխը չեք ուղղել, որ, երբ հարազատը գալիս է՝ նորմալ տեսնի իր հարազատի՞ն: Այսինքն՝ ինքը ոնց մահացել էր՝ այդ նույն դիրքում էլ մնացել էր: Երբ գլուխս թեքեցի, մի պահ ուզում էի մտածել, որ եղբայրս չէ, միգուցե վերջին հույսս էր, որ սխալվել եմ: Քթից արնանման հեղուկ էր գալիս այդ պահին, ինքը ասաց՝ վայ, կներեք. կռացավ՝ մաքրեց, բամբակը գցեց, առանց ձեռնոցը փոխելու՝ նույն ձեռքով ինձ տվեց գրիչ, ասաց՝ ստորագրեք, որ ճանաչեցիք: Ես էլ էի ձեռնոցով: Ընդ որում՝ ես ընդամենը ձեռնոցով էի և դիմակով: Եթե ասում են, որ դա այն վտանգավորությունն ունի, որ չեք դիահերձում, քանի որ դիահերձումը շատ բան կարող էր ասել բուժող բժիշկներին, որպեսզի իրենք ճիշտ կազմակերպեն բուժումը, ոչ թե՝ քոռ-քոռ բուժեն, ապա ինչո՞ւ գոնե բախիլներ չտվեցին»:

Անահիտ Հարությունյանի բարձրացրած հարցի առնչությամբ Aravaot.am-ի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից վստահեցրել են. «Դիակները պահվել են համապատասխան պայմաններում, բնավ անհարգալից մոտեցում չի եղել: Հատուկ պարկերի մեջ են տեղադրված եղել` վարակի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան մշակումներ կատարելուց հետո դիակները հարազատներին են հանձնվել փակ դագաղներով»:

Անահիտ Հարությունյանը նկատեց. «Եթե իրենց համար գետնին ընկած մահացած մարդը հարգանք է… ես կարծում եմ, որ պետք էր ընդամենը կես ժամ՝ մի հատ սենյակ սպիտակեցնելու և 10 հատ տապչան տեղադրելու համար: Դա առանձնապես ծախս չէր ենթադրում: Ի՞նչ է նշանակում՝ պատշաճ վիճակով: Ո՞նց եք դա գնահատում, որ իրենք սև տոպրակներո՞ւմ էին: Լավ, եթե ձեզ համար դա համաճարակը կանգնեցնելու ամենամեծ լուծումն է, ապա հարցը դա չէ, բայց եթե ես գալիս եմ, ես իմ գումարով դագաղ եմ ձեռք բերել, որ դնեք դագաղի մեջ, որ գամ՝ ճանաչեմ, մի՞թե հնարավոր չէր գալուց առաջ նրան դնել դագաղի մեջ: Ի՞նչ է նշանակում՝ մարդկային պայմաններ: Թող իրենցից յուրաքանչյուրը մտնի այդտեղ, այդ վիճակում տեսնի իր հարազատին ու ասի, որ հարգալից վերաբերմունք է»:

Անահիտ Հարությունյան 2019-nCoV կորոնավիրուս դիահերձարան խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին