Այսօրվա իշխանությունները ե՞րբ են Սերժ Սարգսյանի հետ խոսել, մի անգամ տեսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանի երեսին կանգնեն մի բան ասեն. Ես գոնե դա արել եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Սերժ Սարգսյանի ժամանակ Մարուքյանը գիտեր իր չափը:
«8 տարի է էս շենքում եմ, բոլորի չափերը գիտեմ, թե ով իր չափը ոնց է պահել: Ես ուզում եմ ասել, որ մոտավորապես մի 20 օրից Հայաստանում ցրտերը կընկնեն եւ դրա համար նույնպես ընդդիմությունն է մեղավոր: Ընդդիմությունն է մեղավոր, որ կորոնավիրուսը տարածվում է, որ ներդրումները չեն գալիս»,-ասաց նա: