1.#Սիրիան ապրում է իր պատմության ընթացքում ամենալուրջ էներգետիկ և հացահատիկի պակասի ճգնաժամերը: Բնակչության համար բենզինի մատակարարումը կրճատվել է 35%-ով, հատկապես խոշոր քաղաքներում անգամ հարյուրավոր մեքենաների հերթեր են գոյանում գործող սակավաթիվ բենզալցակայանների դիմաց: Ստեղծված իրավիճակի առանցքային պատճառը #ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն են, մասնավորապես՝ «Կեսարի օրենքը», որն, ըստ էության, գրեթե անհնար է դարձնում բենզինի օրինական մատակարարումները Սիրիա:
Նույն պատժամիջոցները, ինչպես նաև քրդերի և սիրիական իշխանությունների միջև առաջացած խնդիրները հանգեցրել են նաև հացահատիկային ճգնաժամի: Սիրիայի հացահատիկի պահեստարանները դատարկվել են, իսկ դրա մշակման հիմնական գոտիները գտնվում են քրդական կառույցների վերահսկողության ներքո:
Սիրիայում անվերահսկելի ծավալներ է ընդգրկել նաև նոր #կորոնավիրուսի տարածումը:
2.#Լիբանանում, փաստացի փակուղում է հայտնվել նոր կառավարության ձևավորման գործընթացը. հիմնական քաղաքակաան ուժերի միջև սկզբունքային տարաձայնություններ կան մի քանի առանցքային պաշտոնների բաժանման հարցում: Այս համատեքստում, արդեն մի քանի օր է՝ սպառվել է «Ֆրանսիական նախաձեռնության» շրջանակում սահմանված վերջնաժամկետը: Տեղեկատվություն է տարածվում անգամ նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբի հնարավոր հրաժարականի մասին:
Երկրում շարունակում է խորանալ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, աճել է կորոնավիրուսային համաճարակի տարածման տեմպը: