РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվելուց հետո կորցրել է իր բոլոր ընկերներին: Իսկ նրանց փոխարինել են Կոնգրեսի անդամները։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հանկարծ ես դառնում եմ Միացյալ Նահանգների նախագահ ... Եվ հիմա նրանք ինձ զանգահարում են. «Պարոն նախագահ, պարոն, կցանկանայի՞ք մի օր հանդիպել»: Ես նրանց ասում եմ. «Հանգստացեք: Ինձ պարզապես Դոնալդ դիմեք, դուք ինձ 30 տարի շարունակ ճանաչել եք»: «Շատ շնորհակալ եմ, պարոն Նախագահ», - պատմել է նախագահը ընտրողների հետ հանդիպման շրջանակներում:
Թրամփը հավելել է, որ ընկերների հետ իր հանդիպումները միշտ շատ ջերմ են եղել, իսկ այժմ նա նույնիսկ չի կարող նստել և խմել նրանց հետ՝ չնայած հիմա ալկոհոլ չի օգտագործում:
«Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չէ, որպեսզի դուք իմանաք, թե ինչի մասին է խոսքը, քանի որ դա ձեր գործը չէ: Բայց մենք հանգիստ ենք եղել», - ասել է պետության ղեկավարը:
Իսկ վերջում Թրամփը հավելել է, որ այժմ ստիպված է ապավինել կոնգրեսականներին, որոնք փոխարինում են մտերիմ ընկերներին: