Չեմ ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել: Այս մասին այսօր՝ սոեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարությանըն, թե «Ինչի գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:
«Իշխանությունները չունեն հակադարձումներ ԲՀԿ-ի բարձրաձայնած խնդիրներին, այդ պատճառով էլ անցնում են անձնական վիրավորանքների: Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխող ուժից էլ ասում են, թե ԲՀԿ-ում հոգեկան խնդիրներ ունեցողներ կան, Աբովյանն ասաց, որ իշխող ուժի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իշխող ուժին:
Աբովյանի խոսքով, քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն, չպետք է անցնել անձնական կամ վիրավորանքների դաշտ: