ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանն ու Միացյալ Նահանգները պատերազմի շեմին էին հայտնվել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Գրում է Gazeta.ru-ն:
Զարիֆը Սուլեյմանիի դեմ ուղղված գործողությունը ստոր է անվանել, քանի որ գեներալը սպանվել է ռազմաճակատի սահմաններից դուրս: Զարիֆն ընդգծել է, որ գեներալի սպանությունը Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի ակտ էր:
Բացի այդ, Զարիֆը կրկնել է իր խոսքերն այն մասին, որ տվյալ գործողությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայության «ավարտի սկիզբն» է:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է ԱՄՆ-ի հրահանգով հրթիռային հարվածի հետևանքով իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար: