Զարմացնում եք, որովհետև որևէ նման խոսակցություն չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր մանդատները վայր են դնելու:
«Մեզ մոտ շատ հանգիստ, աշխատանքային մթնոլորտ է: Կոչ եմ անում բոլորին հիմնվել այն տեղեկությունների վրա, որոնք դուրս են գալիս մեզ մոտից, դրանք են հավաստի: Պետք չի ինչ-որ սենսացիոն բաներ գրել»,-ասաց նա: