f

Անկախ

Չկա ադեկվատ բանավեճ, չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը անպարագիծ ատելություն, թշնամանք, իրար ոչնչացնելու ստորագույն բնազդ


Այսօր, հեղափոխական պառադից երկու տարի անց, արձանագրում ենք՝ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը անպարագիծ ատելություն, թշնամանք, իրար ոչնչացնելու ստորագույն բնազդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը:

«ДНО

Բարոյական կոլապսից զարհուրելի բան չկա։ Երբ մարդուն տարբերակող բոլոր արժեքները մեկից դառնում են առ ոչինչ, դառնում են ջնջոց։

Այսօր, հեղափոխական պառադից երկու տարի անց, արձանագրում ենք՝ մեր երկրում այլևս չկա ադեկվատ բանավեճ, չկա անհայհոյանք, փաստարկված դիսկուրս, կա ընդամենը անպարագիծ ատելություն, թշնամանք, իրար ոչնչացնելու ստորագույն բնազդ։

Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են, չկա այլևս գիծ, որից անդին աշխատի բարոյական որևէ STOP։

Բարոյական դեֆոլտի անդառնալիության վերջին կետը հատված է։ Երբ հասարակությանը հետեւողականորեն նստեցնում են ապականության ասեղի վրա՝ դրանով սպանում են հասարակության դիմադրողականության վերջին կաթիլը։

Զարհուրելի է։

Մենք բոլորս այլեւս մտել ենք ականապատ տարածք՝ ատելության, թշնամանքի, միմյանց ու ինքներս մեզ խժռելու ստալկերյան մեռյալ մի զոնա։ Ու էս թշնամանքի, ստի, կեղծիքի, անբարոյականության ու անպատասխանատվության, համատարած լակոտության ու անլրջության ռադիացիոն ալիքը Չեռնոբիլից վատ է: Բարոյական դեֆոլտից գարշելի բան չկա:

Սա այլևս ականապատ տարածք է, որի վրա դանդաղ պայթելու ենք բոլորս:

Այսօր հասարակության մի մեծ կտոր սուբլիմացվում է հայհոյանք ու մաղձ շաղ տալով։ Ու էս մարդաբանական տեսակը գնալով շատանում է։ Ցավոք։

Այս տեսակի մոտ անվրեպ աշխատում է պավլովյան բնազդը: Նրանք տեքստ չեն կարդում: Բանական միտքը, խոսքը, նրանց համար հավասարազոր է հին շումերների սեպագրերին: Բանական միտքը նրանց դասակարգային թշնամին է: Սա վատ է, շատ վատ, որովհետեւ արտաքին աշխարհում պարտվելու առաջին քարը դրվում է հենց այն պահին, երբ քո ներսում թշնամիների որս ու թշնամու հավերժական փնտրտուք է:

Դեմքի լուրջ արտահայտությամբ սնամեջ դատարկությունների մի ողջ դասակ հավերժորեն դատողություններ է անում մեզ սպառնացող հիբրիդային պատերազմներից, չհասկանալով, որ հիբրիդային պատերազմի գործիքներից ամենաստորը հենց քո հասարակությունը ներսից ջարդելն ու հանրության իմունիտետը զրոյացնելն է։

Ես չեմ հավատում չար ու չսիրված կանանց, չեմ հավատում Էդիպի բարդույթով տապառող տղամարդկանց բարոյական արգելակներին։ Նրանք արգելակներ չունեն, նրանց համար բնականոն կենսոլորտը զիբիլն է՝ ախտը։

Այլ միջավայրում նրանք շնչահեղձ կլինեն, ինչպես ջրից հանված ջրադոդոշը։

Շատ վտանգավոր ուրվական է շրջում Հայաստանում՝ ներքին թշնամանքի ուրվականը, եւ ցավն այն է, որ հասարակության մի հատվածի մոտ ատելության ու հայհոյանքի կենսաբանական պահանջը կա:

Եթե սա մտածված քաղաքականություն է՝ վատ է, եթե անկառավարելի քաոս է՝ ողբերգություն է։

Ջինը շշից վաղուց արդեն բաց է թողնված։

Գորկու «Հատակումը» այլեւս շոշափելի իրականություն է»։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում հեղափոխություն ատելություն խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին