f

Անկախ

Համառությունն ու ցինիզմը որպես ուղիղ ճանապարհ


Հիշու՞մ եք՝ ժամանակին հեղափոխական- դեմոկրատ գրող Միք. Նալբանդյանը իր մի աշխատությունը վերնագրել էր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նա համոզված էր, որ բուրժուականացող հասարակության կատարելացման հիմնական ուղիներից մեկը երկրագործության զարգացումն է։ Եվ փաստերով փորձում էր հիշնավորել իր կարծիքը։ Կրկնենք՝ փաս-տե-րով։ Հակառակ կարծիք ունեցողներին չէր անվանում ստախոս կամ հետամնաց։ Սա ավելի քան 150 տարի առաջ։

Երեկ՝ 16-09-2020-ին, վերջապես Ինքը՝ Ամենայն Հայոց Անհասկանալի նախարարության Նախարար հորջորջվածը, վերջապես բարեհաճեց յուր ամբողջ «հմայքով» և «իմաստնությամբ» ասուլիս տալ։ Թվում էր՝ կհնչեն բացատրություններ և մեկնաբանություններ չարաբաստիկ «չափորոշիչների», դպրոցների «դիմակահանդեսի», «հեռավար» դասընթացների մասին, որոնք բողոքի ալիք են բարձրացրել և նրա հրաժարականի պահանջի պատճառ դարձել։ Բայց՝ ոչ։ Այս անձը Միք. Նալբանդյան չէ։ Նա փաստերով և մեկնաբանություններով խոսելու ունակ չէ։Այսինքն՝ նա երբեք, ոչ մի ժամանակ չի կարող գոնե մի քիչ, անգամ մի եղունգաչափ Միք. Նալբանդյան լինել։ Նա ... ոչ ավել, ոչ պակաս, առաքյալ է։ Ոչ, ո’չ, ձեզ հայտնի Առաքյալների մասին չէ խոսքը։ Նրանք Առաքյալ անվանվեցին Մարդկանց կողմից։ Սա ինքն է իրեն առաքյալ հռչակել, հասկանու՞մ եք, ինքը։ Հիմա չասե՞նք, որ սա Մեծն Չարենցի հայտնի հերոսի օրինակով հենվել է... ինքն իր վրա։ Իսկ իր ղեկավարած գերատեսչությունը ոչ թե «կլուբ» է, ինչպես լավատեսորեն համոզված են մեր մի շարք քաղաքացիներ, այլ Չարենցի ասած այն «կենտրոնաուղեղասարդը», որ իր ապականող չանչերը ուղղել է մեր ինքնության հիմնական գրավականներին՝ կրթությանն ու մշակույթին։

Սա չափազանցություն չէ։ Այս երևույթը «մոռացել» է, որ ինքը պատասխանատու է նաև երիտասարդության, գիտության և սպորտի ոլորտների համար նաև։ Սրանք մատնել է անտերության՝ հուսալով, թե դրանք մեխանիկորեն կքայքայվեն անտարբերության արդյունքում։ Այդ մասին՝ հետո։

Կրթությունը քայքայելն է նրա համար առաջնայինը, այստեղ անխոնջ կերպով աշխատում է։ Եվ չի լսում ոչ մի սթափեցնող ձայն։ Ավելի ճիշտ՝ համոզված է՝ ինքը առաքելություն ունի և այն իրագործելու է ամեն գնով։ Իսկ մնացածը կա’մ պահպանողական են, կա’մ խավարամիտ, կա’ էլ, լավագույն դեպքում՝ հակահեղափոխական։ Սա ծանոթ երգ է. այս մասին չխոսենք։ «Առաքելությունն» իրականացնելու համար այս անձը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում։ Եվ... ստում է։ Ստում է անամոթաբար՝ նույն բանի մեջ մեղադրելով իր քննադատներին։ Ստում է, երբ պնդում է, թե աշակերտների դիմակավորման դեմ բողոքներ չեն եղել, ստում է, երբ ասում է, թե իրեն նվիրած արկղերի մեջ իր նախորդի քրեական հանցանքների մասին փաստերն է լցնելու և ՀՔԾ- ին ներկայացնի, ստում է, երբ ասում է, թե այս չափորոշիչների հիմքով ստեղծվելիք առարկայական ծրագրերը ավելի լավն ու ազգային են լինելու, փարիսեցիաբար խաբում է, երբ ասում է , թե վերափոխվել են չափորոշիչները, քանի որ գրականության ծրագրերում պահպանվել են «արդի» գրականություն կոչվածի աղբակիր նմուշները։ Նրա ստերի թվարկումը մի ամբողջ ստվար հատորի նյութ կդառնա։ Նա իր պարտքի և անելիքների մասին հեռավոր պատկերացում անգամ չունի։ Եվ քանի որ վերին ատյաններում բազմածները նրան անփոխարինելի են համարում և ներկայացնում, բարձրագոչ տոնով ու մատ թափ տալով է խոսում վաստակաշատ մարդկանց հետ։ Բայց ժողովուրդն ասում է՝ «Դատարկ ամանն է բարձր զրնգում»։ Բարձրացրու’ կափարիչը, և դատարկությունը կերևա։ Նաև այս անձը պիտի հասկանա, որ աշխատավարձ և չարդարացված պարգևավճարներ ինքն ստանում է հարկատուների հաշվին ու հաշվետու է հենց նրանց։ Եվ իր ղեկավարած ոլորտները իր արտերը չեն, որ բակլան խաշած ցանի։ Թող նաև այս մասին մտածի, եթե, իհարկե, ի զորու է։

Հ.Գ- Հա, մեկ էլ թող վկայի, թե ովքե՞ր և ինչքան են նրան «առաքյալ» կարգողները աղաչել, որ իրագործի իր «առաքելությունը»։

Սերժ Սրապիոնյան ՖԲ Գրառում Արայիկ Հարությունյան ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության չափորոշիչներ

Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ
Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Այսօր առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք․ ուղիղ
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Ավելին
Ավելին