«Սպանություն Քարվաճառում» փաստագրական ֆիլմը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում։
Ֆիլմը պատմում է 2014-ի հուլիսին Քարվաճառում (Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան) ադրբեջանցի դիվերսանտների կողմից 17-ամյա պատանի Սմբատ Ցականյանի սպանության մասին։ Ֆիլմում տեղ են գտել լայն հասարակությանը դեռևս անհայտ մանրամասներ, տեսանյութեր, հարցազրույցներ հարազատների, ականատեսների և պաշտոնյաների հետ։