ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոստով քվեարկությունը երկրում առաջիկա ընտրությունների համար հիմնական սպառնալիք է համարում։ Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հքարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ամերիկացի քաղաքական գործչի ու նախագահի թեկնածուի կարծիքով՝ փոստով քվեարկելը սպառնալիք է, որն ավելի լուրջ է, քան ընտրություններին արտաքին միջամտության հնարավորությունը:
«Այս ընտրությունների ամենամեծ սպառնալիքը միլիոնավոր մարդկանց ուղարկած ու նահանգապետերի կողմից վերահսկվող անկոչ քվեաթերթիկներն են», - ասել է Թրամփը:
Հարկ է նշել, որ Թրամփը նախկինում քննադատել էր փոստային քվեարկության կարգը: Նա վստահ է, որ նման ընտրությունները կարող են կեղծվել:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: