Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի երկու նորընտիր դատավորների երդմնակալությունը:
Մասնավորապես, երդում են տվել Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանը, ովքեր առաջադրվել էին համապատասխանաբար հանրապետության նախագահի եւ կառավարության կողմից:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը տեղի կունենա ավելի ուշ, սակայն ստույգ տեղեկատվություն դեռ չկա: