Չինացի բժիշկները սկսել են նոր տիպի թոքաբորբով հիվանդներին բուժել արյան փոխներարկման միջոցով այն դոնորներից, որոնք կորոնավիրուսով վարակված են եղել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի պետական գույքի վերահսկման և կառավարման հանձնաժողովի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն;
Հանձնաժողովի տվյալներով՝ բուժման այս եղանակը թույլ է տվել փրկել տասից ավելի վարակվածների, որոնք կրիտիկական ծանր վիճակում են գտնվել: Այս մեթոդի արդյունավետությունը բացատրվում է բուժված մարդկանց արյան մեջ սպեցիֆիկ հակամարմինների առկայությամբ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի ՝ Covid-2019 կորոնավիրուսն է հանդիսացել: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից ավելի քան 1400 մարդ է մահացել: