Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Յուրի Կոնևը բացատրել է, թե ինչու վաղ գարնանը գալուստը կարող է բացասաբար ազդել մարդու վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Փորձագետի խոսքերով՝ եղանակի փոփոխությունն առաջին հերթին կարող է ազդել սրտանոթային և քրոնիկ հիվանդություններ ունեցողների վրա: Բացի այդ, տարեց մարդիկ ևս վտանգի տակ են:
Նա բացատրել է, որ մթնոլորտային ճնշման տատանումները կարող են հանգեցնել գլխացավերի, անոթային հիվանդությունների սրացման, սրտի և հոդերի ցավերի:
«Հայտնի է, որ սրտի կաթվածների մեծ մասը տեղի է ունենում եղանակային անոմալ դրական ցուցանիշների կամ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների շրջանում», - ասել է Կոնևը:
Բժիշկը նաև բացատրել է, որ օրգանիզմը կարելի է նախապատրաստել եղանակային հանկարծակի փոփոխություններին: Եթե սպասվում են անոմալ եղանակային պայմաններ, ապա ավելի լավ է նվազեցնել ֆիզիկական վարժությունների քանակը և խմել բժշկի նշանակած դեղամիջոցները, ինչպես նաև ալկոհոլ չօգտագործել և չծխել: