f

Անկախ

Դպրոցներում շարունակում է տիրել վախի մթնոլորտ․ մարդիկ հեռացվում են կառավարման խորհուրդներից, քանի որ Ձեզ դուր չի եկել բարեկամի ելույթը. Գ․ Գորգիսյանը՝ նախարարին


Ազգային ժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը  որով պահանջում են նախարարի հրաժարականը։ Նախարարին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը․ «Այս փոփոխությունները ինչին են միտված, ինչպիսի քաղաքացին, հանրություն ենք ունենալու դրանց արդյունքում»։

«Մենք ուզում ենք ունենալ իր ազատություններն իմացող, իր իրավունքները և պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց այս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ եթե այսպիսի քաղաքացի ունենք, այլևս այդ խմբերը որևէ աջակցություն չեն կարող ունենալ, քանի որ այն արժեքները, որոնք նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»,-նշեց նախարարը։

Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ ազատության մասին նախարարի ասած բոլոր գաղափարները ուղղակի խոսքեր են, քանի որ գործում դրա հակադիր պատկերն ենք տեսնում: «Ձեր ասածից դուրս է գալիս, որ Դուք ուզում եք ունենալ սերունդ, որը կունենա կոնկրետ քաղաքական ուղղություն, կմերժի կոնկրետ քաղաքական ուժերին: Ձեր գործողությունները, ցավոք, չեն համապատասխանում ձեր խոսքերի հետ, քանի որ դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ, ավելին, մարդիկ հեռացվում են դպրոցների, բուհերի կառավարման խորհուրդներից քաղաքական նկատառումներով, որտեղ մեղքը նույնիսկ իրենցը չեն, այլ բարեկամինը, քանի որ Ձեզը դուր չի եկել բարեկամի ելույթը։ Մարդիկ այդ պատճառներով հեռացվում են, դպրոցներում շարունակում է նույն կերպ տիրել վախի մթնոլորտ»,-ասաց նա և նշեց, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ ուսուցիչները զանգում, բողոքում են, բայց ցանկանում են մնալ անանուն:

Նախարարը վախի մթնոլորտի վերաբերյալ ասվածին ի պատասխան՝ կոչ արեց մտնել իր ֆեյսբուքյան էջ կարդալ մեկնաբանություններն ու տեսնել՝ քանի ուսուցիչ է մեկնաբանում՝ որևէ բան չի եղել: «Եթե որևէ մեկը ասել է, որ իր բարեկամի ելույթի համար հեռացվել է խորհորդից, նա ստում է, Դուք որպես ԱԺ պատգամավոր պետք է ասեք՝ ում պնդումն է, և նա պատասխանատվության կենթարկվի: Լո՞ւրջ եք ասում, որ վախի մթնոլորտում են ուսուցիչները, ամենայն պատասխանատվությամբ եմ Ձեզ ասում, 30 տարվա մեջ ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան այսօր է»,-ասաց նա:

Ազգային ժողով ՀՀ ԿԳՄՍ Լուսավոր Հայաստան

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին