Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը համակարգված ձևով անցել է կեղծ տեղեկությունների տարածման՝ կապված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) և Արցախի հետ:
Բնական է, որ մեր հակառակորդ երկիրը պիտի հսկա գումարներ ծախսի այդ տեղեկատվական դիվերսիան հնարավորինս տարածելու համար:
Կարծում եմ, հայկական մեդիադաշտը և սոցիալական հարթակների օգտատերերը լավ են հասկանում ինֆորմացիայի տարածման ալգորիթմները՝ հաշվի առնելով, որ որքան շատ արձագանք լինի այդ թեմայով, թեկուզ բացասական, այնքան այն տարածում կունենա:
Կարծում եմ՝ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել անտեսելով: Խնդրում եմ՝ մի կիսվեք (share) ադրբեջանական կեղծ հրապարակումներով, փոխարենը կարելի է այն խլացնել այլ՝ ավելի ուժեղ և իրականությանը համապատասխանող տեղեկությամբ՝ Թուրքիան ահաբեկիչներ է գործուղում Ադրբեջան: