f

Անկախ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում ախտորոշվել է COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկը


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։
Գիյեն Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով վերջինս վնասում է ծայրամասային նյարդերը՝ առաջացնելով հարաճող զգացողական խանգարումներ և մկանային թուլություն, ընդ որում մկանային թուլությունը կարող է պրոգրեսիվել ժամերի ընթացքում` ընդգրկելով նաև շնչական մկանները (երբեմն պահանջելով անցում թոքերի արհեստական օդափոխության), ամբողջապես զրկելով պացիենտին շարժողական ակտիվությունից։
Պացիենտը՝ 62 տարեկան տղամարդ, բուժվել է այլ COVID բուժհաստատությունում 14 օր։ Համախտանիշը ունեցել է խիստ արագ ընթացք և արթնանալուց և առաջին գանգատներից մի քանի ժամ անց արդեն զարգացել է բոլոր վերջույթների խիստ արտահայտված մկանային թուլություն՝ քայլքի և ինքնասպասարկման անհնարինությամբ։
Մեր բուժկենտրոնում ախտորոշվել է Գիյեն – Բարեի համախտանիշը և անհապաղ սկսվել է բուժումը՝ իմունոթերապիա մարդկային իմունոգլոբուլինով։ Բուժման արդեն իսկ 3-րդ օրվանից պացիենտի առողջական վիճակը էականորեն բարելավել է և սպեցիֆիկ բուժման ավարտից և կորոնավիրուսային վարակի հաղթահարումից հետո տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական բուժման։
Այժմ, մեր բժիշկների իրականացրած բուժման ավարտից անցել է 20 օր և պացիենտը պրակտիկորեն չունի մկանային թուլություն, ամբողջապես ինքնասպասարկվում է և շարունակում է վերականգնողական բուժումը՝ լիարժեք վերականգման համար։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը միակն է, որն ունի այս սպեկտրի հիվանդությունների ամբողջական ախտորոշման (ԷՆՄԳ, նյարդերի բիոպսիա և մորֆոլոգիական քննություն, միելին-սպեցիֆիկ հակածինների որոշում) և բուժման (ապարատային ամբողջածավալ պլազմոֆերեզ, իմունոթերապիա, նեյրոինտենսիվ խնամք) հնարավորություն։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին