f

Անկախ

Զեյթունում պայթյունից վնասված շենքը նախատեսվում է պատշաճ տեսքի բերել մեկ ամսից


Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում պայթյունից վնասված քառահարկ շենքի մի հատվածի ապամոնտաժման համար հայտարարվել է մրցույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախատեսում են ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսվա ընթացքում ավարտել: Վնասված հատվածն առանձնացված է, մետաղական ցանկապատ է տեղադրված, որպեսզի այդ հատվածում մարդկանց ելումուտն անվտանգ լինի: 

«Ինչպես գիտենք, պայթյունի հետևանքով 12 բնակարան է վնասվել: Մուտքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, բնակեցման համար պիտանի չէ: Շենքի մնացած մյուս մուտքերի հետ կապված արվեց ուսումնասիրություն, եզրակացությունը դրական է, այսինքն՝ պիտանի է բնակության համար: Հիմա մրցույթ է հայտարարված, որպեսզի կիսաքանդ, խարխուլ վիճակն ամբողջությամբ մաքրվի, ապամոնտաժվի, բերվի պատշաճ տեսքի»,-ասաց Կարեն Հակոբյանը: Բնակիչները ստացել են մեկ ամսվա համար 200 հազարական դրամ, տները վարձակալվել են, նրանց կացարանի հարցը լուծվել է: Ներկայում հյուրանոցներում բնակվողներ չկան, բնակիչները վարձակալած բնակարաններում են: Ինչպե՞ս է նախատեսվում լուծել բնակարաններ կորցրած բնակիչների բնակարանային խնդիրը.

«Այդ հարցը Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության տիրույթում է, հիմա քննարկում է գնում՝ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացվի»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը: 

Ինչ վերաբերում է պայթյունից վնասվածք ստացած 71-ամյա կնոջը, ապա Կարեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից: 

Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեումնախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյունՔառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել էրվնասվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։  Իրենց ուժերով կամ փրկարարների օգնությամբ շենքի փլուզված հատվածից դուրս էր եկել մոտ 20 մարդՄեկ հոգի տեղում մահացել էր, երկու բնակիչ էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 41-ամյա տղամարդու կյանքը փրկել չէր հաջողվել: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելըաշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելըհատկանիշներով:

Պայթյուն

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին