Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Ֆիջիի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժը գրանցվել է միջազգային կոորդինացված ժամանակով 04.12-ին: Ստորգետնյա ցնցուների էպիկենտրոնը գտնվել է Վանուա Լևոու կղզու Լամբասա քաղաքից 150 կմ դեպի հարավ-արևմուտք: Օջախի խորությունը 10 կմ է կազմել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի առաջացման սպառնալիքի մասին ևս չի հայտարարվել: