ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ 140 ձերբակալվածների վերադարձը «երկխոսության մեկնարկ», սակայն ոչ Կիևի և Մոսկվայի հարաբերությունների սկիզբ է անվանել: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կարողացանք 140 բանտարկյալի տուն վերադարձնել, կարծում եմ, որ սա հենց երկխոսության սկիզբն է», - ասել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ հարաբերությունների սկզբի մասին խոսելը դեռևս վաղ է:
«Ի՞նչպիսի հարաբերությունների մասին» հարցը, գիտեք մենք կորցրել ենք այս բառը և կորցրել ենք այս բառի իմաստը մեր երկրների միջև», - հավելել է Զելենսկին:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ուկրաինացիներին ու ռուսներին անվանում էին «եղբայրներ ու քույրեր», և դա հիասքանչ էր: