Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 5529-ով։ Այդ մասին հայտնել են COVID-19- ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Շտաբի տվյալներով՝ 84 շրջաններում գրանցվել են կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր: Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 5,605 մարդ: Ռուսաստանում բուժված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 884305-ի:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացությունների թիվն աճել է և 18,785 կազմել Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 150 մահ:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է COVID-19 վարակի 1,073,849 դեպք: