f

Անկախ

ՍԴ դատավորների թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը․ հայտարարություն


Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է. 

1.     Թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, ինչպես նաև բարեկամների կազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց առկայության վերաբերյալ։ 

Հանձնաժողովը հայտարարում է, որ Հանձնաժողովը հեռախոսազանգի միջոցով նման հարցադրումներ Թեկնածուին չի ուղղել, և Թեկնածուի կողմից նման տեղեկությունների տարածումը չի արտացոլում ճշմարտությունը։

2.    Թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացության վերաբերյալ հնչեցվել են գնահատականներ, տրվել են որակումներ, որոնք Հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ են դրել:   Մասնավորապես՝ թեկնածու Էդգար Շաթիրյանը Հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացված տվյալների առնչությամբ տվել է գնահատականներ՝ պատկերացում ձևավորելով, որ եզրակացության մեջ առկա այդ տվյալներն անարժանահավատ են։  

Հանձնաժողովը վերահաստատում է, որ բարեվարքության եզրակացության մեջ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները հիմնված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված այլ գործիքակազմի միջոցով ստացված տեղեկությունների վրա։

Հանձնաժողովը վերստին հայտարարում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները, զերծ մնալ եզրակացության բովանդակության շուրջ ցանկացած քննարկումներից այն անձանց հետ, ովքեր չունեն եզրակացության բովանդակությանը ծանոթանալու լիազորություն։

Հանձնաժողովը հիշեցնում է, որ եզրակացությունը չի կարող քննարկվել և դրա վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ չեն կարող ներկայացվել նաև Թեկնածուներին, ուստի հորդորում է պաշտոնատար անձանց, ինչպես նաև թեկնածուներին զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Սահմանադրական դատարան

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին