f

Անկախ

Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին. Պարսյան


Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավոերապես, նշել է. «Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ առևտրականներ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարությանը մաքսային վարչարարության խստացման վերաբերյալ։ Չունենալով համապատասխան մաքսային կարգավորումներ՝ երկար տարիներ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումը իրականացվում է կգ-ներով, ինչից տարիներ շարունակ օգտվում են իշխանություններին մոտ կանգնած մաքսազերծող ընկերությունները (առավել հայտնի «ռաստամոշիկ» ընկերությունները)։ Կգ-ներով մաքսազերծման արժեքը տարիների ընթացքում բարձրացել է՝ հասնելով 4-6 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից մեկն էլ՝ հարկային և մաքսային մուտքերի զգալի կրճատումն է։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական եկամուտները շուրջ 170 մլրդ դրամ քիչ են հավաքագրվել, և այժմ գործող իշխանությունները թերհավաքագրումների մի մասը փորձում են ապահովել ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի՝ խոստացնելով հարկային և մաքսային վարչարարությունը։ Միանշանակ կարևոր է Թուրքիայից ներկրվող ապրանքների հոսքերի (տարեկան 270 մլն ԱՄՆ դոլար) կառավարումն և կրճատումը, սակայն դա չպետք է անել զուտ լրացուցիչ հարկեր դնելով՝ չառաջարկելով այլընտրանք։

Ներկայումս կառավարության առջև դժգոհողների մեծամասնությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով՝ վաճառելով ոչ պարենային ապրանքներ (հագուստ, կտոր, կոշիկ և այլն)։ Նրանք հիմնականում գործունեություն են ծավալում սպառողական ապրանքների շուկաներում՝ տոնավաճառներում, ոչ պարենային ապրանքների շուկաներում և այլն։

Այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել մանրածախ առևտրի վրա, և բնական է, որ դրանից անմասն չէին կարող մնալ սպառողական ապրանքների շուկաներում գործունեություն ծավալող փոքր և միջին առևտրականները։ Առավել մտահոգիչ է այն, որ մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկայում շարունակում է նվազել, նույնիսկ այս տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում տնտեսական գործունեության դադարից (Lockdown) հետո։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունիս ամսին սպառողական ապրանքների շուկաների առևտուրը նվազել է 7,4 տոկոսով, իսկ հուլիս ամսին անկումն ավելի է խորացել՝ հասնելով 9,3 տոկոսի։ Եվ, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկաներում անընդհատ կրճատվել է՝ ի հաշիվ խոշոր խանութների և դրանց ցանցերի ագրեսիվ տարածման․ ըստ էության՝ տեղի է ունեցել մանրածախ առևտրի մենաշնորհացում։

Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լրացուցիչ՝ 2-4 անգամ հարկերի ավելացումը մեծ հարված կհասցնի փոքր և միջին բիզնեսին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առևտրականներ կդադարեցնեն իրենց գործունեությունը, և պետությանը կզրկվի ոչ միայն նրանց վճարած հարկերից, այլ նաև կկանգնի ապրուստի միջոցը կորցրած անձանց սոցիալական խնդիրները լուծելու փաստի առաջ։ Հետևաբար, առաջարկում եմ այս պահին ձեռնպահ մնալ լրացուցիչ հարկերի ավելացումից, ուսումնասիրել ներկրվող ապրանքների ցանկերը, մշակել ներկրման փոխարինման ռազմավարություն և մաքսային վարչարարությունը խստացնել աստիճանաբար՝ ճգնաժամը հաղթահարելուց հետո։

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին