Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով եւ մոտեցումների առումով շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:
«Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում եւս քննարկում կունենանք նախարարի հետ եւ մեր դիտարկումները կներկայացնենք»,-ասաց նա: